Լրահոս
Տարածաշրջան
15:51
17.01.23
68

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը ստուգել է դժվարին տեղանքում իր զինծառայողների պատրաստվածությունը

Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիայի մասին Հայաստանի ղեկավարության զգուշացումների ֆոնին՝ ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր, ստուգել բարձրլեռնային, դժվարին տեղանքում ուսուցում անցնող զինծառայողների պատրաստվածությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: