Լրահոս
Քաղաքական
19:55
20.10.22
126

Ադրբեջանի վերջին ագրեսիայի պատճառով զոհված 201 հայ զինծառայողի մարմին նույնականացվել է

Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից 201-ի մարմինները նույնականացվել են:

Առողջապահության նախարարն է այսօր հայտնել, որ դիահերձարաններում չնույնականացված մարմին չկա:

Ցավոք, զոհերի թիվը կարող է մոտ երեք տասնյակով ավելանալ:

Հայտնի է, որ մարտական գործողությունների հետևանքով 29 անհետ կորած կա: Նրանք կարող են լինել հենց այն զինծառայողները, որոնց մարմինները գտնվում են Գեղարքունիքի, Սյունիքի այն տարածքներում, որոնք գրավել են ադրբեջանցիները և թույլ չեն տալիս մեր զինուժին մտնել այդ տարածքներ զոհերի մարմինները դուրս բերելու համար: