Լրահոս
13:40
01.05.22
414

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

Img default alt hy

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- գրված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

sharethis sharing button