Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:45
15.11.22
99

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձև է քննարկելու Ֆրանսիայի Սենատը

Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկելու է նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

Փաստաթուղթը նաև հորդորում է Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն:

«Կոչ ենք անում բռնագանձել ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքը ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելք դնել»,- նշված է փաստաթղթում։