Լրահոս
Քաղաքական
20:13
20.10.22
115

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից ի՞նչ կշահենք. քննարկում «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնում

Ի՞նչ կշահի ու ի՞նչ կկորցնի Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո:

Այս ու անվտանգային այլ հարցեր են քննարկել «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները, որ Երևան են եկել Արցախից ու սփյուռքից:

Փորձագետները սկսել են հաշվել, թե մինչև տարեվերջ խոստացված դելիմիտացիան ինչպես կփոխի երկրի տնտեսությունը:

Կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, սակայն, ցավով արձագարում է, որ որոշումներ կայացնողները փորձագիտական կարծիքի կարիք կարծես թե չունեն: