Լրահոս
Միջազգային
14:40
16.10.22
146

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Img default alt hy

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Աստանայում երկու պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։