Լրահոս
Արցախ
16:05
25.03.22
268

Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է․ Աբրահամյան

Img default alt hy

Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողություն ապահովելն է և այս պահին այդ ուղղությամբ են աշխատում, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Երեկ հայկական ստորաբաժանումներին հաջողվել էր նրանց առաջընթացը դեպի Քարագլուխ դանդաղեցնել/կանգնեցնել, սակայն այսօր այդ ուղղությամբ շարժը շարունակվում է։

Դեռ պարզ չէ, թե այդ բարձունքի նկատմամբ հնարավոր վերահսկողություն ստանալուց ու ամրապնդվելուց հետո որն է լինելու նրանց հաջորդ քայլը։

Համենայնդեպս, եթե ադրբեջանցիներին հաջողվի իրենց առաջնային նպատակին հասնել, ապա այդ ճակատում դա նրանց մարտավարական մեծ առավելություն կապահովի։