Լրահոս
Միջազգային
11:07
30.05.22
161

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, թե իբր մայիսի 28-ին կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Img default alt hy

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր 2022 թվականի մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ «ապատեղեկատվություն են»:

«Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական» հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։

Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած «ապակառուցողական» մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»,- ասվում է հայտարարությունում: