Լրահոս
Տարածաշրջան
16:37
03.02.22
866

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է, թե ինչու են մերժել սահմանազատման հարցով հայկական կողմի առաջարկները

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է, թե ինչու է պաշտոնական Բաքուն մերժել սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական կողմի ներկայացրած առաջարկները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովն այս մասին խոսել է Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հետ կայացած համատեղ հանդիպման ընթացքում։

Բայրամովը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ իր առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին։ Նրա խոսքով Հայաստանը որոշակի նախապայմաններ է առաջ քաշել։ 

«Նշվել է, որ մենք կարող ենք սկսել այս գործընթացը առանց որևէ նախապայմանի։ Գործընթացը հիմնված է փորձի վրա, այն սկսելու համար ոչինչ «հորինել» պետք չէ։ Հանձնաժողովը պետք է սկսի իր աշխատանքը։ 30 տարի տարածքներ օկուպացրած պետությունը բարոյական, իրավական կամ քաղաքական իրավունք չունի սահմանազատման գործընթացի համար որևէ պայման առաջադրելու։ Հուսով ենք, որ հայկական կողմը դա արագ կհասկանա։ Դա օգտակար կլինի տարածաշրջանի համար»,- ասել է Բայրամովը։

Հայկական կողմի ներկայացրած առաջարկները հիմնված են Հայաստանի վարչապետի առաջարկած այն տրամաբանության վրա, որ կողմերը պետք է իրենց զորքերը հայելային կերպով հետ քաշեն այն հատվածներից, որտեղից Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։