Լրահոս
Քաղաքական
16:47
18.10.22
1 054

Ադրբեջանցիները շփոթեցնում են հայ դիրքապահներին. իրավիճակը Սոթք-Կուտական հատվածում՝ այս պահին

Սոթք-Կուտական հատվածում գիշերը թշնամու կրակից հետո՝ Սոթքում խուսափել են երեխաներին դպրոց ուղարկել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները կրակել են նախ իրար վրա, ապա հայկական դիրքերի ուղղությամբ՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմն է սկսել կրակը և իրենք իբր ի պատասխան են կրակել հայկական դիրքերին: