Լրահոս
Արցախ
13:11
05.12.22
106

Ադրբեջանցիները բռնություն են գործադրել արցախցիների նկատմամբ Գետավան գյուղում

Ադրբեջանցիները Արցախում կիրակի նոր սադրանք են կազմակերպել: Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիսից Քարվաճառ գնալիս ադրբեջանական բեռնատարների շարասյունը ու մի մարդատար մեքենա կանգնել են Մարտակերտի Գետավան գյուղում:

Մարդատարի միջից դուրս եկած ադրբեջանցիները իրենց սանձարձակ են պահել, սադրել արցախցի երիտասարդներին: Վիճաբանություն է սկսվել: