Լրահոս
Քաղաքական
12:38
05.12.22
214

Ադրբեջանցիներն ու ՔՊ-ն փողոց են փակել․ Արեգնազ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գրեթե միաժամանակ փակվել էին փողոցները։ Ադրբեջանցի «բնապահպանները» փակել էին Արցախ-Հայաստան միակ ճանապարհը, իսկ ՔՊ-ական իշխանությունը՝ Երևանի կենտրոնը՝ Մաշտոցի պողոտան։

Ադրբեջանցիների ճանապարհ փակելուն նիկոլենք պատասխանում էին Մաշտոցի պողոտան փակելով ու տոնական լույսեր կախելով։ Փակել էին նաև Հանրապետության հրապարակ և Մաշտոցի պողոտա մտնող փողոցները, որպեսզի լույսեր կախեին փողոցում ու չտեսավարի լուսավորեին նաև կառավարության շենքը։

Երկուսն էլ նույն ֆունկցիան են կատարում։ Բարի ու չար ոստիկանների հայտնի տեխնոլոգիայով»։