Լրահոս
Քաղաքական
21:30
12.04.25
277

Ադրբեջանցին պահանջում է, հայն արդարանում, վրացին՝ լսում. Միրզոյան-Բայրամով բանավեճ՝ Թուրքիայում

Ստամբուլյան վերջին հանդիպումից գրեթե կես տարի հետո այսօր Անթալիայում են կողք-կողքի նստել Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Մեկը՝ խաղաղության մասին հին երգով, մյուսը՝ նոր պահանջներով: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներից բացի պանելային քննարկմանը մասնակցել է նաև նրանց վրացի պաշտոնակից Մակա Բոճորիշվիլին, բայց քննարկման առաջին րոպեներն այնքան թեժ են եղել, որ Բոճորիշվիլիի մասին, ասես, մոռացել են:

Միրզոյանն ու Բայրամովը բանավեճի են բռնվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանի մասին խոսելիս: Բայրամովն ուղիղ ասել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման խոչընդոտներն են Մինսկի խումբն ու Հայաստանի Սահմանադրությունը: Միրզոյանն այդքան կոպիտ չի եղել, ավելի շատ արդարացել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, նրա խոսքով, Երևանն էլ դեմ չէ: