Լրահոս
Հասարակական
18:08
23.02.22
212

Ադրբեջանցի պատգամավորների այցը իրանական Կապույտ մզկիթ հարված է մեր պատմությանը․ Տաթևիկ Հայրապետյան

Img default alt hy

Ադրբեջանցի պատգամավորների այցը իրանական Կապույտ մզկիթ և դրա հետ ուղեկցվող քարոզչական գրառումը ուղղակի հարված է ոչ միայն մեր պատմությանը, այլ նաև տարածաշրջանում իրանական մշակույթի և հոգևոր ժառանգության նկատմամբ, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացումը կամ ոչնչացումը (ինչպես դա եղավ Նախիջանում և փորձում են իրագործել այժմ Արցախում), ինչպես նաև՝ պատմության խեղաթյուրումը ադրբեջանական կողմի հայտնի գործելաոճն է: Այս մզկիթը մշտապես կարևորվել է մեր իրանցի բարեկամների կողմից՝ որպես մշակութային ժառանգության սիմվոլ Հայաստանում: 

Ավելին, 2004 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անձամբ այցելել է Երևանի Կապույտ մզկիթ:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է էմոցիոնալ և անբովանդակ աղմուկի փոխարեն աշխատել մեր իրանցի գործընկերների հետ և հասնել հստակ գնահատականների ադրբեջանական հերթական քարոզչական սադրանքին ի պատասխան:

Իմ համոզմամբ՝ այս դեպքի առթիվ իրանական կողմը պետք է որ ասելիք ունենա»: