Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
07.11.22
203

Ադրբեջանական թուղթ՝ հայկական առաջարկներով. հայ-ադրբեջանական բանակցություններ՝ Վաշինգտոնում

Վաշինգտոնում այսօր սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Միրզոյան-Բայրամով բանակցություններին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել խաղաղության պայմանագիրը: Հայկական կողմը չի հերքել այս տեղեկությունը:

Ամերիկյան հովանու ներքո այս հանդիպումը տեղի է ունենում Փաշինյան-Պուտին-Ալիև՝ Սոչիի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց: Ըստ վերլուծաբանների՝ սա վկայում է, որ Հայաստանի իշխանությունը ձախողված է համարում հայ-ադրբեջանական կարգավորման ռուսական միջնորդությունը և նոր թափ է հաղորդում արևմտյան պրոցեսին: