Լրահոս
Քաղաքական
14:20
20.10.22
144

Ադրբեջանը դեռևս խոչընդոտում է հայկական կողմին որոշ տեղանքներից զինծառայողների մարմինները հանելու հարցում. ՄԻՊ

Img default alt hy

«Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է: Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոփոխվեցին»,-այս մասին ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մյուս կողմից էլ ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին: Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասել է Գրիգորյանը: