Լրահոս
Միջազգային
17:11
21.05.22
268

Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել են

Img default alt hy

ՌԴ-ից արտաքսել են Մոսկվայի շրջանում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար Ղալիբ Աղաևին, «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արտաքսման մասին որոշումը կայացրել է Խիմկիի դատարանը՝ Աղաևին մեղավոր ճանաչելով վարչական իրավախախտում կատարելու մեջ և արտաքսումից բացի, նրան պարտադրելով վճարել 5 000 ռուբլու չափով տուգանք։ 

Ադբեջանական համայնքի նախկին ղեկավարին դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակության) ռեժիմը խախտելու հոդվածով, ինչպես նաև փաստաթղթեր չունենալու, կամ այդ փաստաթղթերը կորցրած լինելու և համապատասխան մարմիններին այդ մասին չտեղեկացնելու, կամ որոշակի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուց խուսափելու հոդվածներով։