Լրահոս
Քաղաքական
13:18
30.03.23
88

Ադրբեջանական «բլոկբաստեր». Փաշինյանը հորդորում է անակնկալի չգալ «ճանապարհային փոփոխությունից»

Հայաստանի վարչապետը, ըստ էության, հորդորում է անակնկալի չգալ Ադրբեջանի վերջին գործողություններից և դրանք առաջխաղացում չի անվանում: Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ասել է՝ դեռ 2022 թվականի օգոստոսին են Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանաձայնել, որ հայկական կողմի համար 2023 թվականի ապրիլի 1-ից Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով: