Լրահոս
Քաղաքական
16:30
13.02.25
204

Ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքում ո՞վ և ինչպե՞ս է ստուգելու. այս հարցերը դուր չեն գալիս ՔՊ-ին

Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ այսպես թե այնպես պետք է վերահսկվի, վստահեցնում են իշխող ուժի ներկայացուցիչները, սակայն խուսափում են պատասխանել հարցին, թե արդյոք ադրբեջանական բեռները նաև մաքսազերծվելու են՝ տարանցման համար: 

Իշխանության խուսափողական պատասխանների տակ խորհրդարանական ընդդիմությունը թաքնված վտանգ է տեսնում: Կասկածում են, որ  հայ-ադրբեջանական բանակցությունը հենց միջանցքային տրամաբանությամբ է ընթանում: