Լրահոս
Հասարակական
21:31
06.02.22
938

Ադրբեջանական, ապա հայկական բանտերում կալանավորված գերին ազատ է արձակվել․ իրավապաշտպան

Img default alt hy

«Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության, գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- գրել  է նա։