Լրահոս
Հասարակական
19:28
17.01.23
84

Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Img default alt hy

Հունվարի 17-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել` 16:53-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: