Լրահոս
Միջազգային
21:18
13.10.22
130

Աբդել Լատիֆ Ռաշիդը՝ Իրաքի նախագահ

Img default alt hy

Հոկտեմբերի 13-ին Rudaw հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել 78-ամյա Աբդել Լատիֆ Ռաշիդին։ 

Երկրորդ փուլում նա հաղթել է ավելի շատ ձայներով, քան իր մրցակիցը՝ Իրաքի գործող նախագահ Բարհամ Սալեհը։

Ռաշիդը ստացել է 162 ձայն, Սալեհին աջակցել է 88 մարդ։ Ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Նշենք, որ Իրաքի նոր նախագահն արդեն երդում է տվել, ինչպես նաև երկրի վարչապետ է նշանակել Մուհամեդ ալ-Սուդանիին և հանձնարարել է կառավարություն ձևավորել։