Լրահոս
Հասարակական
13:14
26.02.22
223

ԱԱԾ տնօրենի համար նոր «թեկնածուներ» կան. Աբազյանի հեռացման մասին կրկին լուրեր են տարածվում

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են

Մասնավորապես, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, և նրան կփոխարինի հենց Սանամյանը:

«Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված, այսպես կոչված, «12 ախպերների» խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե ոչ, դժվար է ասել, քանի որ «Ժողովուրդ» օրաթեթի` ԱԱԾ-ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս` Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը»,- գրում է թերթը։

Սակայն հարցն այն է, որ քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը։ Նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան: