Լրահոս
Հասարակական
12:15
30.04.22
500

ԱԱԾ-ի աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան․ հայտարարություն

Img default alt hy

Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։

«Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»։