Լրահոս
Իրավական
18:45
13.02.25
570

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Փաստինֆո»

Img default alt hy

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը գտել են տանը՝ մահվանից երեք օր անց։

ՔԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը։