Լրահոս
Քաղաքական
15:15
24.05.25
341

82 միլիոն դրամը որտե՞ղ է ծախսվել․ Արմենակ Դանիելյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրել է․

«Երևանյան շատ գետնանցումներ այնպիսի անմխիթար ու վատ վիճակում են, որ այնտեղով անցնելը անտանելի է զզվելի, իսկ շատ դեպքերում վտանգավոր ու ռիսկային։

Նկարում Լամբադա կամուրջի գետնանցումն է, որտեղով նույնիսկ ցերեկով անցնելն է ռիսկային` նամանավանդ երեխաների, կանանց և աղջիկների համար։ Լուսավորության իսպառ բացակայություն։ Վերանորոգումը 0 (զրո)։

Որպեսզի Երևանյան գետնանցումները չվերածվեն հանրային զուգարանի, գողության և թմրամիջոցների օգտագործման ու տարածման վայրի, առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին վերանորոգի, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեսախցիկներ տեղադրի։

Հիշեցնեմ.

2024թ. ֊ին հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 82,382,900 դրամ, նախատեսված 89,473,500 դրամի դիմաց։

2025թ. ֊ին Նույն ծրագրով նախատեսվել է ծախսել 80,000,000 դրամ։

Հ. Գ. Հետաքրքիր ա` էս գումարը (82 միլիոն 400 հազար դրամ) որտե՞ղ ա ծախսվել, որ մեր գետնանցումները շարունակում են 90 ֊ականները հիշեցնել»։