Լրահոս
Իրավական
17:50
19.08.22
206

81-ամյա կինը փորձել է 5 կիլոգրամ հերոին տեղափոխել

Img default alt hy

Վարշավայի օդանավակայանում ձերբակալել են 81-ամյա մի կնոջ, ով տեղափոխում էր 5 կիլոգրամ հերոին։ Շոպենի անվան օդանավակայանի աշխատակիցները զննել են դանիացի տարեց կնոջը և պարզել, որ այնտեղ անհայտ պարունակությամբ մի քանի փաթեթներ են եղել։ Փորձաքննությամբ պարզվել է, որ դա հերոին է։ «Breaking Bad» սերիալի 81-ամյա երկրպագուին սպառնում է երեքից տասնհինգ տարվա ազատազրկում, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ նշում է Nexta Live-ը։