Լրահոս
Հասարակական
11:37
03.11.22
71

8 քաղաքացի օգնության կարիք է ունեցել

Img default alt hy

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։