Լրահոս
Միջազգային
14:37
20.01.25
248

78-ամյա Թրամփի շշմեցուցիչ վերադարձը Սպիտակ տուն. պատմական արարողության է պատրաստվում Վաշինգտոնը

 

Դոնալդ Թրամփն այսօր պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Երևանի ժամանակով երեկոյան 9-ին է ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը: Այն տեղի կունենա Կապիտոլիումի շենքում: Հսկայական ավտոշարասյունով է Թրամփը Վաշինգտոն ժամանել կիրակի: Նրան ուղեկցում է նաև փոխնախագահի թեկնածու Ջեյմս Վենսը: Նրանք ծաղկեպսակներ են դրել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը, հետո Թրամփը ելույթ է ունեցել համակիրների առաջ: