Լրահոս
Իրավական
23:58
10.04.25
684

73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել

Img default alt hy

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգվել է, հաստատվել, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարել են խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք:

Ըստ աղբյուրի՝ 73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է: