Լրահոս
Աշխարհ
11:00
25.01.26
462

7 զոհ, 25 վիրավոր․ Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն

Img default alt hy

Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, 7 մարդ զոհվել է:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, պայթյունը տեղի է ունեցել հունվարի 23-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում Դերա Իսմայիլ Խան շրջանում կառավարամետ համայնքի առաջնորդ Նուր Ալամ Մեհսուդի տանը հարսանեկան արարողության ժամանակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտը հյուրերի շրջանում պայթեցրել է իր պայթուցիկ բաճկոնը: 

Զոհերի թիվն այս պահին 7-ն է, վիրավորվել է 25 մարդ: