Լրահոս
Առողջապահական
12:39
28.04.22
211

7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ ներկայացնելու պահանջը հանվել է․ Անահիտ Ավանեսյան

Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մայիսի 1-ից հանվել է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:

Նախարարի փոխանցմամբ՝ սահմանափակումների մեղմացումը կապված  է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ: