Լրահոս
Աշխարհ
20:45
16.01.23
63

68 մարմին են հանել խոր կիրճից. ավիավթարից հետո երկօրյա սուգ է հայտարարվել Նեպալում

Նախնական տվյալով՝ փրկվածներ չկան Նեպալում վթարի ենթարկված ինքնաթիռից: 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից դեպի Պոխարա քաղաք թռչող օդանավում: Ի դեպ, Նեպալը մահացու ավիավթարների վիճակագրությամբ աշխարհում առաջիններից է։ Վերջին 20 տարում ավելի քան 350 մարդ է ավիաաղետներից մահացել: