Լրահոս
Իրավական
11:30
17.10.22
89

62-ամյա քաղաքացին վնասել էր պատմության և մշակույթի հուշարձաններ

Img default alt hy

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 16-ին, ժամը 03.40-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել են 62-ամյա Դավիթ Ք.-ին, որը 2020 թ. հունիսի 11-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: