Լրահոս
Հասարակական
10:27
12.05.22
125

6 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Img default alt hy

Մայիսի 12-ին՝ ժամը 05:41-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը  ժամը 07:57-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։