Լրահոս
Հայաստան
17:29
30.03.22
850

500 հոգանոց խնջույք՝ Գարիկ Սարգսյանի ընտրության կապակցությամբ

 

Վեդիի նորընտիր համայնքապետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը երեկ 500 հոգանոց խնջույք է կազմակերպել՝ նշելով իր ընտրությունը:

Նա Արարատի մարզի Այգավան գյուղի ռեստորանում է հավաքել կուսակցական ու մարզային ակտիվին:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի համայնքում ընտրությունների առաջին փուլից դժգոհ ՔՊ-ն համառորեն հասավ երկրորդ փուլին:

Վեդիում կիրակի անցկացված ՏԻՄ ընտրություններն անցել են կրկնաքվեարկության, առերևույթ ընտրախախտումների մասին 10 դեպքի մասին ահազանգերով, իշխող ուժի մասնակցությամբ ծեծուջարդով:

ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը Վեդիում երկրորդ փորձից հաղթել է՝ պաշտոնյա թիմակիցների աջակցությամբ: