Լրահոս
Հասարակական
17:09
26.04.22
189

«5-րդ ալիքի» Էթիկայի հանձնաժողովը արձանագրել է «Օրագիր» հաղորդման ժամանակ հյուրի կողմից թույլ տված ոչ եթերային բառապաշարի փաստը

Img default alt hy

«5-րդ ալիքի» Էթիկայի հանձնաժողովը արձանագրել է «Օրագիր» հաղորդման ժամանակ հյուրի կողմից թույլ տված ոչ եթերային բառապաշարի փաստը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ներկայացրած՝  «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» քաղաքական-վերլուծական հաղորդման շրջանակներում՝  հաղորդման հյուրի կողմից հնչած համապատասխան ձևակերպումների վերաբերյալ  ս/թ ապրիլի 23-ին տեղի է ունեցել հեռուստաընկերության էթիկայի հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը արձանագրել է, որ  «Օրագիր» քաղաքական-վերլուծական ուղիղ հեռարձակվող հաղորդման ընթացքում հաղորդման հյուրի կողմից օգտագործվել են ոչ եթերային և էթիկայի կանոնագրի դրույթներին և չափորոշիչներին հակասող ձևակերպումներ և պառապաշար, ինչի առնչությամբ է որոշում է կայացրել երեք ամիս ժամանակով, հյուրի կարգավիճակում  սահմանափակել Սայաթ Շիրինյանի մասնակցությունը «5-րդ ալիք» հեռուստաընկերության հաղորդումներում: 

Չնայած իրավիճակային անբարենպաստ պայմաններին և խոչընդոտներին՝ հաղորդավարը մեկ անգամ ևս պետք է զսպվածության կոչ աներ հաղորդման հյուրին  զերծ մնալ  ոչ եթերային բառապաշարի օգտագործումից, ինչի մասով հաղորդավար Մարիաննա Ղահրամանյանին հայտնել բանավոր նկատողություն: