Լրահոս
Քաղաքական
18:10
24.08.22
120

471 հազար դոլար՝ Գառնու տաճարի մոտ համերգ կազմակերպելու համար

Img default alt hy

ՀՀ անկախությանը նվիրված «Մեր ժամանակի հերոսն» ամենամյա միջոցառման շրջանակում մրցանակաբաշխության կազմակերպման համար հատկացվել է 157 մլն դրամ։ Համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության նիստին։

Եւս 44.3 մլն դրամ հատկացվել է մասնակիցներին խրախուսելու համար։ Ընդհանուր առմամբ հատկացվել է ավելի քան 471 հազար դոլար։

Համերգը նախատեսված է Գառնու հեթանոսական տաճարում՝ դասական երաժշտության համերգի ուղեկցությամբ։