Լրահոս
Միջազգային
21:18
17.01.25
532

46 հազար զոհ՝ 15 ամսում, ավերակներ ու ճգնաժամ. ո՞վ և ինչո՞ւ է երկարաձգում Գազայի դժոխքը

 

Իսրայելի կառավարության ուժային բլոկն այսօր կհաստատի Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնությունը։ Հետո դա պետք է հաստատի Իսրայելի կառավարությունն՝ ամբողջ կազմով։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնում է, որ ամբողջ կազմով հավաք հնարավոր է միայն շաբաթ երեկոյան։ Այդ պատճառով հրադադարի պայմանավորվածությունը տեղափոխվում է մինչև հունվարի 20-ի կեսօր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Խաղաղությունը ոչ մի կերպ Գազա չի հասնում: Հրադադարի հայտարարությունից հետո իսրայելական ավիահարվածներից առնվազն 86 մարդ է զոհվել։ Թել Ավիվի փողոցներում մարդիկ անհամբեր գերության մեջ գտնվող իրենց հայրենակիցներին են սպասում: