Լրահոս
Հասարակական
18:45
06.11.22
143

43-ամյա տղամարդը վրաերթից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Հուլիսի 5-ին, ժամը 10:55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել էր վրաերթի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Պարզվել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 10:45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա տղամարդուն:

Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հուլիսին տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 43-ամյա Հակոբ Եղոյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է: