Լրահոս
Միջազգային
17:50
15.10.22
80

400 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային

Img default alt hy

Սաուդյան Արաբիան Ուկրաինային 400 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի SPA պետական լրատվական գործակալությունը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով շարունակել ջանքեր գործադրել՝ նպաստելու իրադրության դեէսկալացիային։