Լրահոս
Հասարակական
18:00
04.12.22
163

40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արփինե Ա-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արփինե Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» ԲԿ։