Լրահոս
Հասարակական
18:21
23.02.22
394

4-ամյա երեխան վնասվածքները կարող է ստացած լինի բռնության արդյունքում

Img default alt hy

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգմոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։ 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այդ կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչն է՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն։

Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է՝ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։

Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։