Լրահոս
Հասարակական
19:30
14.11.22
127

38-ամյա վարորդը Mercedes G63-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում; Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած ռուսական համարանիշներով Mercedes G63 մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում «Տուն Դեպո»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և շտապօգնություն, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։