Լրահոս
Իրավական
13:30
04.02.23
131

37-ամյա տղամարդն ապօրինի հրապարակել էր վարկային տեղեկությունները

Img default alt hy

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Սուրեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի(Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: