Լրահոս
Հասարակական
10:30
03.04.23
154

35-ամյա վարորդը Toyota-ով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Img default alt hy

Ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:15-ի սահմանում՝ Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ էստակադայի վրա, ռուս ուղղափառ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդ Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։