Լրահոս
Հասարակական
19:20
16.10.22
113

33-ամյա վարորդը Hyundai Solaris-վ բախվել է բետոնե ջրհորդանին և կողաշրջվել. կան վիրավորներ

Img default alt hy

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Խաչատրյանը Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իր վարած Hyundai Solaris մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճանապարհի եզրին գտնվող բետոնե ջրհորդանին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 30-ամյա Ռիմա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։