Լրահոս
Հայաստան
15:40
07.02.22
662

32-ամյա վարորդն իր ծննդյան օրը վթարի հետևանքով մահացել է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է «Shamshyan.com»-ը։

Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին: 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։