Լրահոս
Միջազգային
19:20
06.02.22
1 445

31 տարեկան կինն ընկել է 8-րդ հարկից, ապա շտապօգնություն կանչել իր համար

Img default alt hy

Յակուտսկի բնակչուհին ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո, քննիչները ստուգում են տեղի ունեցածի հանգամանքները։ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկությունը հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Նադեժդա Դվորեցկայան:

Սոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել այն մասին, որ Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, որից հետո նա ողջ է մնացել, տուն բարձրացել և շտապ օգնություն կանչել իր համար: Համացանցում հայտնվել է նաև նրա ընկնելու տեսանյութը։

«Դատավարական ստուգում է անցկացվում՝ 1991 թվականին ծնված կնոջ՝ Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից ընկնելու փաստի առթիվ»,- ասել է Դվորեցկայան։

Նա հավելել է, որ հիմա կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։