Լրահոս
Հասարակական
10:11
06.05.22
638

31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է էլեկտրասյանը, նրա դին դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արտյոմ Ե-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։  Վթարի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են նաև հարակից ավտոպահեստամասերի խանութի ապակիները, պատերը, իսկ գազաբալոնն էլ մոտ 30 մետր շպրտվել է։